Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են

Ասում են
06.06.2022 | 07:27

«ՌԻԱ Նովոստի»-ին տված իմ հարցազրույցի հրապարակումը ոչ թե գործընկերային փաստաթղթերի ու պայմանավորվածությունների խախտում էր, այլ՝ ճշմարտությանն ու արդարությանը հարթակ տալու քայլ, որը, բնականաբար, տեղավորվում է Ռուսաստանի տարածաշրջանային շահերի շրջանակում:


Կարծում եմ՝ Ռուսաստանում արդեն գիտակցում են Ադրբեջանի հակառուսական էությունը և անվստահելի «գործընկերությունը», ինչը բազմիցս ապացուցվել է, իսկ դրա վերջին դրսևորումը «ՌԻԱ Նովոստի»-ի արգելափակումն էր Ադրբեջանի տարածքում՝ ինձ հետ հարցազրույցի հրապարակման պատճառաբանությամբ:


Արտակ Բեգլարյան

Դիտվել է՝ 47451

Մեկնաբանություններ